Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքերի հակաապրիլի 24-ը

Թուրքերի հակաապրիլի 24-ը
06.04.2015 | 21:07

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները մի քանի խոշոր քաղաքներում արշավ են սկսել, որի ընթացքում «հայ-թուրքական բարեկամությունը խրախուսող» ուղերձներով պաստառներ են փակցվում փողոցներում՝ տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: ԱՄՆ-ում գործող 154 թուրքական կազմակերպության մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովի նախաձեռնությամբ ամերիկյան խոշոր քաղաքներում արդեն փակցվել են մի քանի պաստառներ: Վաշինգտոնի մետրոպոլիտենում ամրացված են պաստառներ, որոնց վրա անգլերեն կոչ է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: «Միավորիր մեզ, ոչ թե բաժանիր: Թուրք-ամերիկյան վերամիավորում». նման գրությունների հետ մեկտեղ նշված է նաև նախաձեռնության պաշտոնական կայքի հասցեն:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նման բովանդակությամբ պաստառներ են փակցվելու նաև ամերիկյան այլ նահանգներում և քաղաքներում: Նախատեսվում է նաև խոշոր պաստառների տեղադրում մարդաշատ վայրերում: ԱՄՆ-ի թուրքերը տարբեր արշավներ են իրականացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Վաշինգտոնում կայանալիք ցույցը խափանելու համար:
Օրեր առաջ թուրք լոբբիստների TurkishNY կայքը նշում էր՝ քանի որ հայերը ցույցեր են նախապատրաստում Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանատան մոտ, թուրքական կողմը պատրաստվում է պատասխան ցույց կազմակերպել նույն այն վայրում, որտեղ հավաքվելու են հայերը:
Թուրքերն անգամ սեփական կայքն են ստեղծել՝ 24 nisan.org (ապրիլի 24), որում կոչ է արվում բոլոր թուրքերին ապրիլի 24-ի առավոտյան հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ: Թուրք լոբբիստները կոչ են անում ցույցի մասնակիցներին ոչ միայն հավաքվել ապրիլի 24-ին, այլև նաև ավելի վաղ՝ տեղում «պարեկություն» անելու համար: Միջոցառումը կազմակերպելու, կայքը բացելու համար ներգրավվել է 120-ից ավելի թուրքական կամ թուրքամետ կազմակերպություն: Կազմակերպիչները նշում են, թե իրենց գլխավոր խնդիրն է ավելի շատ ներկայություն ապահովել թուրքերի ցույցին, քան կարող են ապահովել հայերը: ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի դեսպանատունը փորձում են ամեն կերպ խափանել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մասնակցում են նման գործողությունների կազմակերպմանը:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ